ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Աշխարհի տարբեր երկրներից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությունը փետրվարին կհավաքվի Հայաստանում՝ Եկեղեցու շուրջ ստեղծված լուրջ խնդիրները քննարկելու համար

Աշխարհի տարբեր երկրներից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականությունը փետրվարին կհավաքվի Հայաստանում՝ Եկեղեցու շուրջ ստեղծված լուրջ խնդիրները քննարկելու համար
15.01.2026 | 14:17

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, այսօր որոշում է կայացրել, որ նախկինում 2025 թվականի դեկտեմբերին նախատեսված, սակայն իշխանություն–Եկեղեցի հարաբերությունների սրման հետևանքով հետաձգված Արհիերական ժողովը կանցկացվի 2026 թվականի փետրվարին։

Խորհրդի հայտարարության մեջ շեշտվում է, որ իշխանությունների կողմից շրջանառվող «ներեկեղեցական հակասությունների» մասին թեզը մտացածին է և նպատակ ունի օրինականացնելու պետական իշխանության ապօրինի միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին։

Խստորեն դատապարտվել է նաև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այսպես կոչված «Եկեղեցու բարեփոխման ծրագրին» 10 եպիսկոպոսների միանալու փաստը, ինչպես նաև պետական իշխանության ներկայացուցիչների կողմից հոգևորականների նկատմամբ իրականացվող ապօրինի ճնշումները, սպառնալիքներն ու հետապնդումները, որոնցում ներգրավված են պաշտոնյաներ, իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող և չի ենթարկվելու որևէ քաղաքական իշխանության կամ արտաքին պարտադրանքի, և վճռականորեն պաշտպանելու է իր կանոնական կարգը, ինքնիշխանությունն ու դարավոր ազգային առաքելությունը։

2026 թվականի փետրվարին նախատեսված ժողովը կդառնա համահայկական հոգևոր համախմբման կարևոր հանգրվան՝ ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պետական ճնշումներին դիմակայելուն և ազգային-հոգևոր արժեքների պաշտպանությանը։

HAYQ Media

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ